ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Նյու Յորքում կայացել է Ղարաբաղի հարցով ԻՀԿ կոնտակտային խմբի առաջին նիստը

Նյու Յորքում կայացել է Ղարաբաղի հարցով ԻՀԿ կոնտակտային խմբի առաջին նիստը
21.09.2016 | 12:20

«Հայաստանը պետք է գիտակցի, որ ռազմական սադրանքներն ու ստատուս քվոյի պահպանման փորձերը լուրջ սխալ են»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) «կոնտակտային խմբի» առաջին նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը վերջ կտա Ադրբեջանի տարածքներում իր ռազմական ներկայությանը և բարի կամքի սկզբունքներից ու խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունից ելնելով բանակցություններ կսկսի Ադրբեջանի հետ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը ու հավելել. «Ինչքան շուտ Հայաստանը իր զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան լավ կլինի տարածաշրջանի անվտանգության համար»։


ԻՀԿ-ին անդամակցում է աշխարհի մահմեդական երկրներից 55-ը, այդ թվում` ՀԱՊԿ անդամներ և Հայաստանի դեյուրե դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ և ակտիվորեն մասնակցում է ԻՀԿ աշխատանքներին։ Իսլամական այս կազմակերպությանը անդամակցում են Հայաստանի չորս անմիջական հարևաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Բաքուն մեծ հույսեր է կապում ԻՀԿ շրջանակում ապրիլին ստեղծված Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի գործունեության հետ։ Կոնտակտային խմբի կազմում են յոթ պետություններ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին։ Խմբի գործունեության նպատակն է, ինչպես Նյու Յորքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, «ստիպել Հայաստանին ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ